
Նախապատմություն
2012թ. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած նրան, որ ԼՂ Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, Հայաստանի Եվրոպական Բարեկամներ-ը վճռականորեն ողջունում է դե – ֆակտո իշխանությունների ցանկությունը` կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում` մեր խմբին, որը բաղկացած է ութ անդամից: Մեր խմբի մաս են կազմում երեք հայալեզու և հինգ ոչ հայալեզու անդամներ (այբբենական կարգով):
- պրն Պողոս Գեյիկյան (մանկական վիրաբույժ, հայ)
- պրն Հովհաննես Գրիգորյան (ՀԵԲ-ի մասնաճյուղի տնօրեն, հայ)
- Դոկտոր Հանս-Յուրգեն Զահորկա (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, նախկին Եվրախորհրդարանի անդամ և պատգամավոր, գերմանացի)
- պրն Րաֆֆի Էլլիոթ (ՀԵԲ-ի աշխատակից, կանադահայ)
- տկն Օլգա Հետցե (ՀԵԲ-ի աշխատակցուհի, գերմանուհի)
- Դոկտոր Յաննիս Խարալամպիդիս (լրագրող, կիպրացի)
- Դոկտոր Էլենի Թեոքարուս (Եվրախորհրդարանի անդամ, կիպրուհի)
- Դոկտոր Միխաել Քեմբեկ (ՀԵԲ-ի Գլխավոր Քարտուղար, գերմանացի)
Մենք ամբողջովին հետևել ենք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունների պաշտոնական վարքագիծը:
Մեր դիտարկման բնույթը
Մեր դիտորդական առաքելությունը կարճաժամկետ էր և ընդգրկում էր ընտրությունների օրվա զարգացումները, մասամբ ձայների հաշվառման գործընթացը և հարցազրույցներ թեկնածուների և այլ դիտորդների հետ: Մեր առաքելությունը չէր ներառում լրատվամիջոցների մոնիթորինգ, երկարատև դիտարկում ընտրություններից առաջ և հետո կամ բողոքների կարգի և հետագա գործողությունների մոնիթորինգ: Ընտրությունների այս կարևոր մանրամասները լուսաբանելու համար հորդորում ենք ապագայում կազմակերպել լիարժեք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելություն: Մեր առաքելության ընթացքում դիտարկեցինք ընդհանուր 245 -ից 23 ընտրատեղամաս, Հադրութից մինչև Մարտակերտ`ընդգրկելով Հադրութի 1932 ընտրող ունեցող ընտրատեղամասը և 18 ընտրող ունեցող լեռնային Մեհմարա գյուղի ընտրատեղամասը:
Թափանցիկ միջավայրի ապահովում դիտորդների համար
Մենք վճռականորեն գովում ենք տեղական իշխանություններին, որոնք մեզ թույլ տվեցին միանգամայն ազատորեն տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղում (այդ թվում՝ սակավորեն բնակեցված բուֆերային գոտու մոտ) և հարցազրույցներ վարել ընտրություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող անձանց հետ: Զգալի էին ջանքերը, որոնք թույլ տվեցին մեզ և այլ դիտորդական խմբերին ձեռք բերել լիարժեք, խորաթափանց ու թափանցիկ տեղեկութուններ, և մենք կոչ են անում միջազգային հանրությանը գնահատել այդ ջանքերը:
Ինչո՞ւ կատարել դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում ընտրությունների ժամանակ:
Ժողովրդավարական սոլիդարությունը պահանջում է, որ մենք նախապատվություն տանք և խթանենք մարդու հիմնարար իրավունքները դոեմոկրատական ինքնակառավարման համակարգում, և հենց այս համատեքստում էլ իր առաքելությունն է ծավալում մեր աշխատանքային խումբը:
Մենք մասնավորապես կոչ ենք անում ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ին՝ ցուցաբերելու տեխնիկական աջակցություն և անցկացնելու դիտորդական առաքելություն տեղական մակարդակում անցկացվող ընտրություններին` որպես մարդկային զարգացմանն ուղղված օգնություն, անգամ եթե սա իրականացվում է դեռևս չճանաչված երկրում:
Սա կարող է խթանել տեղական մակարդակում ժողովրդավարության մշակույթին և օժանդակել տեղական բնակչությանը՝ պատրաստ լինելու, այսպես կոչված, սառեցված կոնֆլիկտի կարգավորմանը հաջորդող ժամանակահատվածին, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ընտրատարածքներում արձանագրված դրական դիտարկումներ
- Բոլոր ընտրատարածքներում երեք թեկնածուներից առնվազն երկուսի վստահված անձանց ներկայություն:
- Հարցման ժամանակ բոլոր վստահված անձիք փաստել են, որ մինչ այդ պահը ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել:
- Համաձայն ընտրական օրենսգրքի ` բոլոր ընտրատեղամասերում տեսանելի էին ուսուցողական պաստառներ:
- Բոլոր ընտրատեղամասերում փակցված էին երեք թեկնածուների պաշտոնական ինքնակենսգրականները և լուսանկարները:
- Ընտրական տեղամասերի մերձակայքում չի եղել ոչ մի քաղաքական գովազդ:
- Բոլոր ընտրական տեղամասերում ընտրացուցակները փակցված են եղել տեսանելի վայրում:
- Ընտրողներին թույլատրվում էր քվեարկել միայն նախատեսված ընտրախցիկում:
- Ձայների հաշվարկի վերաբերյալ առկա տեղեկատվությունը վկայում է գործընթացների պատշաճ կատարման մասին:
- Ընդհանուր առմամբ, քվեարկության ընթացքը բոլոր ընտրական տեղամասերում եղել է կազմակերպված:
- Դիտարկումների ընթացքում բռնության կամ լարվածության որևէ դեպք չի արձանագրվել: Տիրող ընդհանուր մթնոլորտը եղել է հանգիստ:
- Ընտրատարածքներում հարցված ընտրողները փաստում են, որ որևէ բռնություն կամ ահաբեկում չի եղել:
- Ընտրատարածքի աշխատակազմը և վստահված անձինք լիովին համագործակցում էին բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիովին համագործակցում էր բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:
- Ընտրությանը մասնակցության ցուցանիշը ակնհայտորեն միջինից բարձր է եղել ի համեմատ Եվրոպական ընտրությունների:
Ընտրատարածքներում արձանագրված բացասական դիտարկումներ
- Քվեատուփերի վրա առկա կնիքները և նշումները արված էին ոչ նույնատիպ ձևով: Կեսից ավելի ընտրատարածքներում առնվազն մի քանի քվեատուփեր կնքված էին մասնակիորեն:
- Թեկնածուներից մեկը բողոքեց պետական ռեսուրսների անհավասարաչափ օգտագործումից:
- Ընտրատարածքներից մեկում միաժամանակ ներկա է եղել մեկ թեկնածուի երեք, իսկ մեկ այլ ընտրատարածքում ` նույն թեկնածուի երկու վստահված անձ:
- Ընտրատարածքների 20% -ում եղել է ընտրական հանձնաժողովի հետ կապ չունեցող ավելի քան ութ մարդ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից ոչ ոք այս երևույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:
- Ընտրատարածքների 20%-ի մոտակայքում գտնվում էին ընտրական գործընթացի հետ պաշտոնապես կապ չունեցող մարդիկ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից կամ քվեարկողներից ոչ ոք այս երևույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:
- Լեռնային Ղարաբաղում համեմատաբար քիչ էին որևէ թեկնածուի արտաքին գովազդային պաստառները: Քարոզարշավի հիմնական միջոցը խանութներում և հասարակական վայրերում A4 ֆորմատի գովազդային պաստառներն էին :
- Ընտրատեղամասերը հարմարեցված չէին հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, և, համապատասխանաբար, վերջիններիս մասնակցությունը անհնար էր: