Ֆուտբոլ. «Լիվերպուլի» հիմնական թիրախը այս միջսեզոնին հայ կիսապաշտպանն է

Ֆուտբոլ. «Լիվերպուլի» հիմնական թիրախը այս միջսեզոնին հայ կիսապաշտպանն է

Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես հիմնական նպատակ այս միջսեզոնին և նրան հետ չի պահում եվրոպական ֆուտբոլի ամենացանկալի խաղացողներից մեկի համար պահանջվող 22 մլն ֆունտ ստեռլինգը (33,5 մլն դոլար), գրում է The Guardian-ը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հայտնվեց «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում, քանի որ հարձակվող կիսապաշտպան լինելով՝ Ուկրաինայի բարձրագույն առաջնության վերջին մրցաշրջանում ռեկորդային թվով՝ 25 գոլի հեղինակ է դարձել:

Մխիթարյանը Եվրոպայի առաջատար ակումբներում խաղալու ցանկություն էր հայտնել դեռ այն ժամանակ, երբ «Շախտյորը» դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից՝ խոստովանելով, որ ցանկանում է խաղալ «մոլորակի ամենաուժեղ ակումբներից մեկում»: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ 24-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Բարսելոնան», «Չելսին» և «Մանչեսթեր սիթին»:

«Լիվերպուլը», սակայն, ողջ նախորդ մրցաշրջանի ընթացքում հետևել է կիսապաշտպանին՝ մտածելով, որ նա այնուամենայնիվ կմտածի «Անֆիլդ» տեղափոխվելու մասին, նշվում է բրիտանական թերթի հրապարակման մեջ:

The Guardian-ը գրում է. «Հայաստանի երեք անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը «Լիվերպուլի» մարզիչ Բրենդան Ռոջերսի համար տրանսֆերտային առաջնահերթությունների շարքում է եղել, դեռ մինչև Լուիս Սուարեսը սկսեց իր տեղափոխման մասին մտածել, որը փոխեց ակումբի տրանսֆերտային ռազմավարությունը և բյուջեն: «Լիվերպուլի» սեփականատեր հանդիսացող Fenway Sports Group-ը պատրաստ է մեծ գումարներ վճարելու Մխիթարյանի տեղափոխման համար՝ չսպասելով Սուարեսի տեղափոխման գործարքի ավարտին, քանի որ Մադրիդի «Ռեալը» և «Ատլետիկոն» հետաքրքրված են Ուրուգվայի հավաքականի խաղացողով, թեև «Լիվերպուլի» այլ խաղացողների հետ կապված անորոշություններ կան, որն այժմ որոշակի դժվարություն է ներկայացնում»:

Leave a Reply

css.php