изработка на сайт от Web Solution

Սփյուռքահայ ներդրողի դիմումը դեսպան Հեֆերնին

Սփյուռքահայ ներդրողի դիմումը դեսպան Հեֆերնին
Հարգարժան Պր. Ջոն Ա. Հեֆերն
Հարգարժան Պր. Ջոն Ա. Հեֆերն

Հարգարժան Պր. Ջոն Ա. Հեֆերնին, ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան

Հարգարժան Պր. Դեսպան,

Իմ Անունը Էդմոնդ Խուդյան է, ես ԱՄՆ քաղաքացի եմ, Արին Կապիտալ կորպորացիայի նախագահը Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄն-ում: Դեռևս 2010թ. նոյեմբերին դիմել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Գ.Խաչատրյանին և հայտնել Հայաստանում բացառապես իմ ներդրումների հիման վրա հիմնադրված և գործունեություն իրականացնող «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող Մաշտոցի 33 շենքի տարածքների վաճառքի հարցում տեղի ունեցող հանցագործությունների մասին, որոնք զուգորդվում են հարկեր չվճարելով:

2011ի Մարտին պաշտոնական բողոքներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին և այլ արդարադատության մարմիններին իմ հիմնադրած ընկերությունում կողոպուտ կազմակերպելու և $4,500,000 դոլար յուրացնելու մասին: Այդ բողոքի մարնամասնությունները ուղարկվել են նաև նախկին դեսպան Տիկ. Մարի Յովանովիչին և բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից: Բողոքս Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ-ն մասնակիցներ Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի հանցավոր գործարքների մասին էր, որի հիման վրա Մայիս 3, 2011ին հարուցվել է 83159711 քրեական գործը:

2011թ-ին աշնանը ինձ պարզ է դառնում որ նույն խումբը շինծու սնանկության գործով դատական ակտերի շնորհիվ ցանականում է բռնագրավել ընկերության $2,000,000 գույքը և ես անմիջապես դիմում եմ ներկայացրել քրեական գործով պատասխանատու անձանց, որպեսզի արգելանք դրվի գույքի վրա, մինչ քրեական գործի ավարտը, սակայն դատախազությունը միջոցներ չի ձեռնարկում, անհիմն պատճառաբանելով որ չկա տուժող և մեղադրյալ, ուրեմն արգելանք դնել հնարավոր չէ, չնայած նրան, որ շենքում կան բազմաթիվ բնակարան չստացած գնորդներ և իմ կամ նրանց տուժող լինելը անվիճելի է: Չնայած միլիոնավոր դոլարների կուրուստի, շենքում որևե մեկը տուժող չի ճանաչվել, որովետև այդ դեպքում դատավարական կարգավիճակ ունեցող տուժողների փաստաբանների միջնորդությունների ճնշման տակ քրեական գործով ստիպված կլինեն քրեական գործին ընթացք տալ:

2012թ-ի Մայիսին ընկերության մնացած գույքի վրա արգելանք դնելու համար հանդիպել ենք Գլխ Դատ. օգնական Պր. Մնացական Սարգսյանի և վարչության պետ Գրիգոր Նավասարդյանի հետ, ստացել բանավոր համաձայնություն, սակայն դիմում ներկայացնելուց հետո նորից միջոցներ չի ձեռնարկվել: Արդյունքում ընկերությունից բռնագրավվեց և Վլադիսլավ Մանգասարյանին հանձնվեց ընկերության վերջին’ մոտ $2,000,000 դոլար արժեցող գույքը: Այլևս անիմաստ է դարձել բողոքներ գրելը, դատարան դիմելը երբ պետության արդարադատությունը ինքնին կոռումպացված է: ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանը, Գլխ. Դատախազության դատախազ Լեռնիկ Հովաննիսյանը, վարչության պետ Գրիգոր Հովհաննիսյանը, Գլխ. Դատախազի օգնական Մնացական Սարգսյանը և Գլխ. Դատախազ Աղվան Հովսեփյանը հովանավորել են հանցագործությունը, գործը միտումնավոր ձգձգել, ստեղծել պայմաններ որևէ մեկին տուժող չճանաչելու և ընկերության ունեցվածքը իրենց հովանավորողներին հանձնելու նպատակով: Նրանց թողտվությամբ հանցագործներին հնարավորություն է տրվել շարունակաբար տարածքներ յուրացնել և խուսափել պատասխանատվությունից: Սա Հայաստանում տիրող կոռուպցիայի վառ դրսևորումն է:

Գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության “բարենպաստ” պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: Նրանց արդեն քաջ հայտնի են և’ գործող անձանց շրջանակը, և’ չվճարված հարկերը, և’ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:

Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և հետևություններ անել թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում:

Հարկ եմ հայտնում ձեզ տեղյակ պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ: Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում և ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում:

Երկուշաբթի, Հոկտեմբեր 29ին, առավոտյան 11:00ին տեղի կունենա ինձ տուժող ճանաչելու դատական նիստը վերաքննիչ դատարանում: Այս գործի մանրամասնությանը կարելի է ծանոթանալ arincapital.com կայքից:

Հարգանքներով,

Էդմոնդ Խուդյան
ԱՄՆ

Հոկտեմբեր 25, 2012

Leave a Reply

css.php