
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքներով երկրորդ ժամկետում վերընտրվելու առթիվ:
Հեռախոսազրույցում նա Սարգսյանին մաղթել է հաջողություններ, ինչպես նաև ցանկանալով հայ ժողովրդին բարեկեցություն, տնտեսական և ժողովրդավարական զարգացում, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Երկու ղեկավարները քննարկել են նաև հարևան ժողովուրդների երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ Սարգսյանն ընդունել էր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները:
Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ շնորհավորողների շարքում են նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը:
Միացյալ Նահանգները` պետդեպարտամենտի խոսնակի միջոցով բարձր է գնահատել Հայաստանի նախագահական ընտրությունները` բնութագրելով դրանք որպես «ընդհանուր առմամբ լավ կազմակերպված և քաղաքացիների հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով»:
Երկուշաբթի Հայաստանում կայացած ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական նախնական արդյունքներով հաղթել է շուրջ 59%-ով, իսկ նրա հիմնական մրցակիցը` ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ստացել է ձայների մոտ 37 տոկոսը, վիճարկում է ընտրությունների պաշտոնական արդյունքները