Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհավորում է Հայաստանի նախագահին

Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհավորում է Հայաստանի նախագահին
Photo: www.wikipedia.org
Photo: www.wikipedia.org

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, ի թիվս համաշխարհային այլ առաջնորդների, շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ:

«Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում»,- նշվում է շնորհավորական ուղերձում: Միջազգային դիտորդներն ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես «լավ կազմակերպված» և «հիմնարար ազատություններին համահունչ»: «Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները: Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին»,- ասել է Քամերոնը՝ ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի:

«Միացյալ Թագավորությունն ու Հայաստանն ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ` ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը, ինչին նրանք արժանի են, հատկապես որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:

Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Քամերոնի ուղերձը ստացվել է Հայաստանում փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ հետընտրական բողոքների պայմաններում, քանի որ ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է իր հաղթանակը:

Հովհաննիսյանն արդեն դատապարտել է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների ղեկավարների կողմից Սարգսյանին ուղղված նման շնորհավորական ուղերձները:

Leave a Reply

css.php