
Դքտ Ռոստոմ Ստեփանեան
1922 – 2021
Մ. Թ. Հայ Համայնքաին Խորհրդի անդամ 1987 – 1995
With heavy heart we announce the passing of yet another distinguished and much respected community member Dr Rostom Stepanian.
Dr Rostom Stepanian had served as a valued member of the Armenian Community & Church Council of the UK and was one of the founding members of the ACC’s CRAG committee (Campaign for Recognition of the Armenian Genocide).
In his professional life he was a much regarded cardiologist.
On behalf of The Armenian Community Council UK, we express our most sincere condolences to the Stepanian family and friends.
May he rest in peace.
Դքտ Ռոստոմ Ստեփանեանը ծնւել է Թեհրան, Իրան 1922-ի Նոյեմբեր 8-ին, որպէս Ստեփանեան գերդաստանի կրտսեր զաւակ, հետագային ստանալով ‘Պիճի Քեռի’ անւանումը՝ շատ սիրւած ու փայփայւած քույրերի միջոցով։ Նախնական կրթութիւնը ստացել է Հայոց Ազգային Վարժարանում, ապայ Թեհրանի Ամերիկեան միջնակարգ դպրոցում։
Եղել է յառաջադէմ, շատ աշխատասէր աշակերտ ու նաեւ ընդունակ ֆութբոլի, բասկէթբոլի, վոլիբոլի եւ սկավառակի (discus) ու թենիսի մարզերում։
Նա փայլուն կերպով տիրապետում էր անգլերէն լեզւին, պարսկերենին, հայերենին եւ որոշ չափով նաեւ ֆրանսերենին: Միջնակարգ կրթութիւնը աւարտելով՝ ընդունւեց Թեհրանի համալսարանի Բժշկական բաժնի ներքին հիվանդութիւնների եւ սրտաբանութեան մասնագիտութեան ակադեմեան։
Դքտ Ստեփանեանը իր բժշկական եւ մասնագիտական գործունէութեան զուգահեռ նախանձախնդրօրէն շարունակեց ազգային իր պարտակՆութիւնները՝ որին իբր հետեւանք 1960 թւին նշանակւեց իրանում հրատարակւող “Ալիք” Օրաթերթի արտոնատէր, որը հաջողութեամբ շարունակեց շուրջ 22 տարի։
Լուսահոգի Դքտ Ռոստոմ Ստեփանեանը բնակցութիւն հաստատեց Մ. Թ.եան Լոնդոն մայրաքաղաքում 1980 թւին իր սիրեցեալ կեանքի ընկեր լուսահոգի Սեդա-ի հետ։ Նրանք բնակցութիւն հաստատեցին Վիմբլդոն ու Փաթնի քաղաքամասերում եւ անհապաղ զբաղւեցին ազգային ու համայնքային կեանքով։
Ազգային ու հասարակական կեանքին նւիրւած եւ արդեն փորձառու Դքտ Ստեփանեանը ընդունեց իր թեկնածութիւնը Միացեալ Թագաւորութեան Հայ Համայնքային Խորհրդի ընտրութիւններին մասնակցելով։ Նա շարունակեց իր ազգին նւիրւած գործունէութիւնը որպէս խորհրդի անդամ 1987-1992 կրկին վերընտրւելով 1992-ից 1995:
Դքտ Ստեփանեանը շարունակեց իր դրական ներդրումն ունենալ Լոնդոնաբնակ համայնքի առաջնահերդ խնդիրների ուղութեամբ, դիմելով զանազան միջոցների իրականացնելու համար առանցքային կարեւորութիւն ունեցող երկու հիմնական ծրագրեր՝
Նախ, վաղուց անհրաժեշտ էր Լոնդոնահայութեան համար ապահովել ազգային կենտրոն իր հարմարութիւններով, ի մի հաւաքելու հայ երիտասարդութեան եւ գործոն կազմակերպութիւններին։ Դքտ Ստեփանեանը մասնակից եղաւ հիշեալ նախաձեռնութեան կազմակերպական եւ նիւթական առումով բարէրար անձնաւորութեանց դիմելու գործընթացին հաջողութեամբ իրականացնելով Հայկական կենտրոնի հաստատումը (Armenian Community Centre) եւ պաշտօնական բացման արարողութիւնը Օգո 1988-ին դրամատան պարտքի ապահովագրումը համադրելով լուսահոգի ազգային բարէրար Պրն Սիամանթօ Կարապետեանի ամբողջական հանձնառութեամբ, ստանձնելով արձանագրւած կառոյցի խնամակալութեան իր բաժինը։ Հայկական Համայնքային Կենտրոնը աշխատեց շուրջ վեց տարի։ Կարժէ աւելցնել որ կենտրոնը բերեց իր լուրջ դերակատարութիւնը Հայաստանի Դեկ 1988-ի երկրաշարժին հաջորդող անմիջական օգնութեան գործին։
Ցաւոք, տարիներ հետոյ, ժամանակի տնտեսական բարդութիւնների հետեւանքով անհնար եղավ կենտրոնը պահել 1994-ից վերջ։
Հաջորդ անհրաժեշտութիւնը Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թելադրանքից ելնելով եւ զուգահեռ ու համադրաբար արդեն իսկ գործունեայ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախմբի աշխատանքների Դքտ Ստեփանեանի նախաձեռնութեամբ կազմակերպւեց Բրիտանահայ Համայնքային Խորհրդի Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Յանձնախումբը, (CRAG) ստանձնելով նրա նախագահութեան պաշտօնը, որը հաջողութեամբ շարունակեց աւելի քան 10 տարով։
Դքտ Ստեփանեանը նաեւ սատարեց Հայաստան Օգնութեան Հիմնադրամի (Aid Armenia) խնամակալութեան գործին 1993-98 թւականներին։
Դքտ Ստեփանեանը անդամ էր Բրիտանական Բժշկական Միութեան (British Medical Association), նաեւ անդամ Միջազգային Բժշկական եւ Վիրահատման Ամերիկեան Քոլէջի Ակադեմիաի (Վաստակաոր Անդամ – Fellow Emeritus)։ Կարեւոր է անդրադառնալ որ Դքտ Ստեփանեանը Իրանի առաջին սրտի մասնագէտն էր ըստանալով MRCP Բրիտանական տիտղոսը որով հետագային տարիների փորձառութեան իբր արդիւնք պատիւն ուներ օգտագործելու FRCP տիտղոսը (Fellow of the Royal College of Physicians). Իր կրթական եւ ուսումնասիրական գործունէութիւնը ընդարձակելով նա նեւ արժանացաւ Սքոթլանդիաի Բժշկական Քոլէջի անդամակցութեան տիտղոսին (RCPE):
Դքտ Ստեփանեանի բարէսիրական գործունէութեան թերեւս կարեւորագոյն օրինակներից մէկն էր՝ իր սրտաբանութեան մասնագիտական ծառայութեան մատակարարումը Լոնդոնի Համըրսմիթհ Հիւանդանոցում անվճար ծառայութեամբ շուրջ 6 տարիների ընթացքին։
Դքտ Ստեփանեանը ապրեց արդիւնաւետ, բազմակողմանի եւ հետաքրքիր կեանք՝ Նա իր երիտասարդ տարիներին ականատես էր Ռուբեն Տեր-Մինասեանի իր ընտանիքին այցելութեան օրերին որի ընթացքին նաեւ յեղափոխական տիպար ունեցող Ռուբենը խաղաղ մթնոլորտի առիթը օգտագործելով արձանագրում էր իր հետագային հրատարակւելիք հանրահռչակ ՛Ռուբենի Հուշերը՛ հատորները։
Իր ընտանեկան եւ բարեկամական շրջանակներում յարգւած եւ սիրւած Դքտ Ստեփանեանը ապրեց հետաքրքիր ու նւիրւած կեանք։ Ազգային ու մասնագիտական ասպարեզներում նա ունեցաւ որոշակի դերակատարութիւն՝ վայելելով իր մտերմիկ շրջանակի սէրն ու գուրգուրանքը։ Ցաւոք, իր կեանքի վէրջի տարիները գնալով ծանր կացութեան մատնեցին իր առողջական վիճակը։
Դքտ Ստեփանեանը հատուկ գնահատականի արժանացաւ Բրիտանիայի Հայ Բժշկական միութեան կողմից՝ վեթերան եւ հիմնադիր անդամի պատւոյ կոչումը ստանալով։ Սույն միջոցառումը կազմակերպած էր ԲրիտանաՀայ Բժշկական Միութիւնը, Լոնդոնի համալսարանում որին հատուկ հրաւիրւած էին նաեւ Բարոնուհի Քառոլայն Քոքսը եւ Լօրդ Արա Դարզին։
Աստւած լուսաւորէ նրա հոգին
Dr Rostom Stepanian’s funeral service and cremation ceremony to be presided by Bishop Hovakim Manukyan and Rev Fathers, will take place at 12.15 on Wed 12 May at the chapel of Putney Vale Crematorium.
Due to COVID restrictions numbers inside the chapel are limited to 24.
Should you wish to attend, please check for availability with Raffi Sarkissian. (Only 7 spaces are currently available).
Please note that following the wishes of Dr Stepanian, his ashes will be taken to Armenia to be scattered in a location of his choice.
Similarly, it was his preference that donations are made to the ANC U.K. in lieu of flowers.
Account details:
Name: Armenian National Committee
Sort Code: 40-20-26
Account Number: 61201042
Alternatively, please make cheques payable to ANC UK.
Send to:
Mr. R. Kilian
C/O ANC U.K.
51 Woodstock Road
London
W4 1DT