Հայաստանի նախագահը կմեկնի Լիբանան, այնուհետև կհյուրընկալի Թուրքմենստանի առաջնորդին

Հայաստանի նախագահը կմեկնի Լիբանան, այնուհետև կհյուրընկալի Թուրքմենստանի առաջնորդին
Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-28-ը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Լիբանան, որի ընթացքում հանդիպումներ կունենա մերձավորարևելյան երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ:

Ըստ Սարգսյանի մամլո գրասենյակի` նախագահը, մասնավորապես, հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ:

Այցի շրջանակներում նախագահը կայցելի Լիբանանի Անթիլիաս քաղաք, որը Կիլիկիո Մեծի Տանն կաթողիկոսության նստավայրն է, և կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ:

Սարգսյանի այցը Լիբանան համընկնում է Մերձավոր Արևելքում աճող լարվածության ժամանակաշրջանին` Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան ութօրյա զինված հակամարտության ավարտին, ինչպես նաև Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին, որից տուժում են այդ երկրի հազարավոր հայեր:

Լիբանան կատարած այցից հետո նախագահը նոյեմբերի 29-ին կհանդիպի երկօրյա պաշտոնական այցով Հայաստան այցելող Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ:

Leave a Reply

css.php