Կարինե Ղազինյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին

Կարինե Ղազինյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին
The Late Ambassador H.E. Karine Kazinian
The Late Ambassador H.E. Karine Kazinian

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հուղարկավորության եւ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-13:00-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:

Կարինե Ղազինյանը մահացել է դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան Միացյալ Նահանգներում: Դիվանագետի մահվան պատճառը հետվիրահատական բարդությունն էր:

Կարինե Լորիսի Ղազինյան (Կրոյան), հայ դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում, 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:

1977-1981թթ. – աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում: 1983-1988թթ. – աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: 1992-1994թթ. – աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս: 1997-1999թթ. – Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: 1999-2001թթ. – Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2001-2009թթ. – Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2009 թ. մարտից – 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Դիվանագիտական աստիճանը` Արտակարգ և լիազոր դեսպան: Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:

Leave a Reply

css.php