Իռլանդիայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցում դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակին

Իռլանդիայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցում դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակին

Իռլանդիայի հայ համայնքը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դեկտեմբերի 9-ին հայ համայնքի կողմից Դուբլինի «Taney Parish Centre»-ում հիշատակի արարողություն տեղի կունենա, ասվում է համայնքի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Կարինե Ղազինյանը եղել էր նաեւ Ռումինիայում եւ ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանը: 2009- 2011 թթ. նա զբաղեցրել էր փոխարտգործնախարարի պաշտոնը եւ Հայաստան-ԵՄ ասացացման համաձայնագրի գլխավոր բանակցողն էր: 2011թ. սեպտեմբերից զբաղեցնում էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Leave a Reply

css.php