
Երեւան: Մեդիամաքս: Լոնդոնում կայացել է «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
«Տարվա դիվանագետ-2013» մրցանակը ներկայացվեց 10 անվանակարգում:
Եվրասիայի տարածաշրջանի համար նախատեսված մրցանակը միաձայն քվեարկության արդյունքում հետմահու շնորհվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանին՝ «բացառիկ ձեռքբերումների ու իր երկրի շահերն արդյունավետ կերպով ներկայացնելու համար»:
Մրցանակաբաշխությունը մասնակցել են Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Կարինե Ղազինյանի մրցանակը ընդունեց Մեծ Բրիտանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը:
Կարինե Ղազինյանը մահացել է 2012թ. դեկտեմբերին` վիրահատության ընթացքում:
1997-1999թթ. Կարինե Ղազինյանը ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր Ռումինիայում, 1999-2001թթ.` Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը:
2001-2009թթ. նա ՀՀ դեսպանն էր Գերմանիայում:
2009-2011թթ. զբաղեցրել էր ՀՀ ԱԳ փոխնախարարի եւ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողի պաշտոնները:
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2011թ. սեպտեմբերին: