Բարոզուն գալիս է Հայաստանին օգնության. ԵԺԿ գագաթնաժողովը «փրկում» է Հայաստանի 2012 թ. համեստ հյուրերի ցուցակը

Բարոզուն գալիս է Հայաստանին օգնության. ԵԺԿ գագաթնաժողովը «փրկում» է Հայաստանի 2012 թ. համեստ հյուրերի ցուցակը
Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Հայաստանի նախագահը և արտաքին գործերի նախարարը բավական շատ են շրջագայում աշխարհում` հայտարարելով նախաձեռնողական արտաքին քաղաքականության մասին: Ընդ որում, 2012-ին Հայաստան է այցելել ընդամենը մեկ նախագահ` նոյեմբերի 29-30-ը Երևանում էր Կենտրոնական Ասիայի բնական գազի պաշարներով հարուստ երկրի` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նրանից առաջ անցյալ տարվա դեկտեմբերին կարճատև այցով Երևան «վերջինն» այցելել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, իսկ նրանից ավելի վաղ` հոկտեմբերին, այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Մեծացնել նկարը - Photolure

Մեծացնել նկարը – Photolure

Չկայացավ նույնիսկ սեպտեմբերին հայտարարված ՀԱՊԿ գագաթնաժողովը, այդ ժամանակ ասում էին, որ անդամ երկրների նախագահները Հայաստան են այցելելու` հետևելու ՀԱՊԿ զորավարժություններին:

Պատճառները շատ են, թե ինչո´ւ են նախագահները նախընտրում չայցելել, այդ թվում նաև այն, որ Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական նախագծերից դուրս և համապատասխան արտաքին քաղաքականություն չի վարում: Սակայն գլխավորը, թերևս, երկրի փոփոխվող արտաքին քաղաքական դիրքորոշումն է:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համառորեն հայտարարում է եվրաինտեգրման կուրսի մասին, ինչն ինքնին ենթադրում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների մակարդակի նվազեցում: Սա տեսնում են և´ Ռուսաստանը և թե ԱՊՀ մյուս անդամները, Ռուսաստանի արտգործնախարարությունը իր վերջերս արած հայտարարության մեջ նույնիսկ հաստատել է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրվելու ձգտումը: Հենց դրանով են փորձագետները պայմանավորում, որ չնայած բազմաթիվ հայտարարություններին, այս տարի Հայաստան չայցելեց Վլադիմիր Պուտինը: Փոխարենը, այն օրերին, երբ նախատեսվում էին ՀԱՊԿ զորավարժությունները, Հայաստան անսպասելիորեն այցելեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը:

2013-ին արդեն հայտարարվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների այցելությունների մասին, սակայն 2012-ը այդպես էլ կմնար «Թուրքմենստանի տարի», եթե չլիներ Երևանում այսօր` նոյեմբերի 30-ին, անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը: Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և այլք:

Այնուամենայնիվ, դա չի հանում Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցը, ԱԳՆ-ին մեղադրում են Հայաստանից հեռու գտնվող երկրներ ավելորդ այցելությունների մեջ, ընդ որում, ԱԳՆ-ը չի առաջարկում հետաքրքիր արտաքին քաղաքական նախագծեր, որոնք կարող էին դեպի երկիր ներգրավել կապիտալ և դրա հետ մեկտեղ քաղաքական հետաքրքրություն ներկայացնել:

Հակառակը, Հայաստան Թուրքմենստանի, Բելառուսի նախագահների և աշխարհում ոչ բարի համբավ վայելող այլ ղեկավարների այցելությունները Հայաստանի միջազգային հեղինակության օգտին չեն ծառայում: Այս տպավորությունը կարող էր չեզոքացվել, եթե Հայաստանի և Թուրքմենստանի միջև ինչ-ինչ հիմնարար պայմանավորվածություններ ձեռք բերվեին: Սակայն Բերդիմուհամեդովի այցի արդյունքներով ոչ մի նման բանի մասին չհայտարարվեց, բացի ավանդական պայմանագրերից և համաձայնագրերից:

Փոխարենը ամբողջ աշխարհում ցուցադրվեցին կադրեր, թե ինչպես է Երևանում Բերդիմուհամմեդովին շնորհվում ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:

Leave a Reply

css.php