
::
ՄԱՅՐ, ՄՈԼՈՐԱԿ ԴՈւ ՇՔԵՂ
Տոնդ է այսօր գեղեցիկ,
Մայր լուսեղեն, անուշիկ,
Կյանքի պայծառ լույս գունեղ,
Մայր, մոլորակ դու շքեղ:
Միակ ամրոցն հրեղեն
Աստծու պարգև ոգեղեն,
Բնության զարդ հողեղեն,
Աստվածային մայր զորեղ:
Միակ խորհուրդ գիտակից,
Կյանք-ճանապարհ խորհրդակից:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉ
.
.
.
.
.
————————————————————–
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ
Մեծ հաղթանակի օրը ցնծալի.
ՈՒրախ աչքերն են փայլում հայերի,
Հաղթանակ հաղթող հայերի
Սրտի տագնապը, շունչը բաղձալի:
Նրանք հայ են՝ առնական մի ուժ,
Հերոս քայլերով մեծ դարձած զինուժ,
Նրանք ապրում են ու ննջում խաղաղ
Հերոսական մարտերում հաղթած:
Նրանց արյունն է հողը սնուցում,
Հաղթական ուժով ամուր կարկաչում,
Ձայները ուժգին, խրոխտ քրքջում,
Մարտերում թրծված դրոշն է ծփում:
Նրանք ապրում են ու շնչում ազատ
Հայրենիքի հետ ուրախ ու ազատ,
Մի չքնաղ երկինք՝ խաղաղ ու առատ
Նրանք են, նրանք՝ ապրողներն ազատ:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉ