Gayaneh Khach Harutunian

 

 

========================= ::

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Սուրբ Զատիկի օրը բարի,
Հարությունը՝ Հիսուս Քրիստոսի
Օրհնյալ լինի,
Ձեզ հետ ապրի,
Շնորհների արժանացնի:
Սուրբ հրաշքներն Ավետիսի
Օջախ ու հույս ամուր պահի
Ու ձեր հոգու երջանկությունն
Սուրբ լույսերով միշտ ողողի:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉ

——————————————————————–


ՍԻՐՈՎ  ՆՎԻՐՈՒՄ  ԵՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԻՆ

Համայնքի խորհուրդ արդար գիտության,
Սրբազան գործի վեհ նվիրյալներ,
Պատգամը կյանքի, լույսը բարության,
Խոհեմ, գիտակից օգնության ձեռքեր:

Հավատքով սիրո ու միասնությամբ
Հարատև  ուժն եք բերում գալիքի
Ձեր հայրենաշունչ առաքելությամբ,
Հանձնախմբերի գործերով բարի:

Սրբազան գործի մեծ նվիրյալներ,
Ակունքն եք լույսի, գոյության սյունը,
Ազգի կեցության երաշխավորներ,
Ձեզնով է կանգուն հույսի մեր տունը:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉ

——————————————————-

ԳԱՐՈՒՆ

Լռություն իջավ մի համատարած՝
Զարդարված շուքով գարնան վարդերի,
Կյանքի լուսեղեն վայելքը դարձած
Իր հմայքներով պարզ ու անթերի:

Խոսեց գարունը ծփանքով առատ,
Բարի գործերի լույսով սրբազան,
Սփռեց հմայքի բույրը սիրառատ,
Երկինք ու երկիր մի պահ միացան:

Ու կյանքի կոչեց ծաղկած մի աշխարհ՝
Թարմացած շնչով նուրբ ու երգեցիկ,
Հրաշք գույները ժպիտներ հագան
Գարնան աչքերով պարզ ու գեղեցիկ:

Ժպտաց մեղեդին տիեզերքից զվարթ՝
Լուսեղեն հեղեղ խանդավառ երգի,
Հնչույներ ձոնեց ձայնից խաղցրաբառ
Գարունը մանուկ իմ երազանքի:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉ

——————————————————–

ՍԻՐՈՎ  ՆՎԻՐՈՒՄ  ԵՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ղողանջներն են բարի արթուն
Ձայնում պայծառ հնչույն սիրով,
Նվիրական ու զգայուն,
Ժիր ու խնդուն ուսման լույսով:

Միշտ պայծառ եք, ուրախ տոկուն,
Օծված սիրով նվիրաբար,
Զոր ու գիշեր ուսուցանում՝
ՈՒսուցիչներ համբերատար:

ՈՒսուցանել, դաստիարակել,
Կրթել հայի ոգով անհուն,
Հայոց լեզվին խոնարհ լինել,
Հայ արմատը պահել արթուն:

Գիշեր ու զոր՝ Ձեր գործն արդար,
Հայոց լեզվի  ուխտավորներ,
Դուք անցյալն եք ու ապագան
Եվ ներկայի քաջ զինվորներ:

Լույս դարերից դարն է հարթակ,
Սուրբ երկնքից՝ պսակ լուսե,
Աստծով կնքված փառք իրական
Ու խավարում՝ հույսի լույսեր:

Փառք մեր լեզվին, մեր բառբառին
Մեր երազին նվիրական,
Փառք շնորհյալ ուսման գործին,
Լույս դրոշմին արարչական:

Փառք, Հայաստան երկիր – աշխարհ,
Սրբավայր հենք հայալեզու,
Սուրբ օթևան , Աստծու օրրան,
Երկնի պարգև, արարման լույս:

Խինդ ու պայծառ հարատևման,
Սրբատեղի մայր Հայաստան:

ԳԱՅԱՆԵ  ԽԱՉ

 

 

 

 

 

.

Comments are closed.

css.php