It is with great sadness and a heavy heart that we must announce the sad news of the passing of Charles Aznavour – legendary French-Armenian singer-songwriter and actor, National Hero of Armenia and commander of France’s prestigious Officier de la Legion d’honneur. He passed peacefully today at his home in Alpilles, southeastern France, at the age of 94, less than a month after returning from a concert tour of Japan.

 Born Vaghinag Aznavourian in Paris into a family of survivors of the Armenian Genocide on May 22, 1924, he left school at the age of 9 to pursue an acting career to support his parents. Described by CNN as “Entertainer of the Century”, Aznavour sold more than 200 million records worldwide, recorded about 1400 songs in 7 languages, including 1300 he wrote himself, and starred in more than 60 films in a career spanning eight decades.

 Aznavour was honored with a star on the Hollywood Walk of Fame last year. Still performing to packed stadiums well into his 90s, this year alone he appeared on stage in Japan, Russia, Brazil and Australia and was due to take on a seven-date tour across France and Switzerland, starting in November. Aznavour was also expected to travel to Armenia for the opening ceremony of the Summit of Heads of States and Governments of the International Organization of La Francophonie to be held in Yerevan on October 11-12.

 Aznavour was heavily involved in charity work throughout his life and led humanitarian efforts in Armenia after the devastating earthquake in 1988. He was one of the pioneers of the global campaign on the recognition of the Armenian Genocide in the 20th and 21st centuries. The Maestro’s death is an irreparable loss for Armenia and the global Armenian community; he will be dearly missed by millions of his fans worldwide, who admired his charming one-of-a-kind voice and artistic charisma. National Day of Mourning will be observed in Armenia on the day of Aznavour’s funeral.

 

Սրտի խորը ցավով հայտնում ենք, որ այսօր վախճանվել է լեգենդար ֆրանսահայ երգիչ, երգահան ու դերասան, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Ֆրանսիայի «Պատվո լեգիոնի» շքանշանի ասպետ Շառլ Ազնավուրը: Նա կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի հարավարևելյան Ալպիլ քաղաքում գտնվող իր տանը` Ճապոնիա կատարած համերգային շրջագայությունից գրեթե մեկ ամիս անց:

 Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում` Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընտանիքում: 9 տարեկանում նա թողել է ուսումը և սկսել զբաղվել դերասանական գործունեությամբ` ծնողներին օգնելու համար: Ազնավուրը CNN-ի կողմից ներկայացվել է որպես «Դարի արվեստագետ» և 8 տասնամյակ տևած իր հարուստ ստեղծագործական գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 200 միլիոն սկավառակներ աշխարհի տարբեր երկրներում, ձայնագրել է 1400 երգեր 7 լեզուներով, որոնցից 1300-ի հեղինակը հենց ինքն է, ինչպես նաև խաղացել է ավելի քան 60 գեղարվեստական ֆիլմերում:

 Անցած տարի Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Ելույթ ունենալով լեփլեցուն դահլիճներում անգամ կյանքի 100-րդ տասնամյակում` միայն այս տարվա ընթացքում Ազնավուրը համերգային շրջագայությունների էր մեկնել Ճապոնիա, Ռուսաստան, Բրազիլիա և Ավստրալիա, ինչպես նաև այս տարվա նոյեմբերին պատրաստվում էր 7-օրյա համերգաշարով հանդես գալու Ֆրանսիայում ու Շվեյցարիայում: Նա հրավիրված էր նաև մասնակցելու հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

 Ազնավուրը իր ողջ կյանքի ընթացքում լայնածավալ բարեգործական գործունեություն է ծավալել: 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին: Նա նաև 20-րդ և 21-րդ դարերում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գլոբալ քարոզարշավի առաջամարտիկներից էր: Մաեստրոյի մահը անդառնալի կորուստ է Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար: Նրա հիշատակը վառ կմնա իր միլիոնավոր երկրպագուների սրտերում, ում բախտ է վիճակվել հաղորդակից լինելու նրա անկրկնելի հմայիչ ձայնին ու գեղարվեստական խարիզմային: Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում հայտարարվելու է սգո օր:

Comments are closed.

css.php