Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցն ուղեկցվում է հայ-վրացական հարաբերությունների որոշակի լարվածությամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանի երկու բարձրաստիճան դեմքերի` արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որով հիմնականում շեշտվում էր, որ Վրաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանում առաջ բերեց հակավրացական տրամադրություններ: Հակառակ կողմից […]