Շնորհավոր Ձեր Նոր Տարին և Սուրբ Ծնունդը

::

hayaneh-khach

ՈւՐԱԽ ՆՈՐ ՏԱՐԻ  ::  

Տոն  հրաշափառ,
Սկիզբ հարության,
Խորհրդավոր լույս`
Հավերժ անվախճան:

Հորդահոս աղբույր
Օծված խնկաբույր,
Հրաշափառ մանուկ
Եվ Աստծո սյուն:

Ճամփորդ լուսավոր,
Օրհնյալ զորախումբ,
Օրհնություն ծնող
Սուրբ հավատավոր,
Հրաշք երկունքից
Սուրբ Աստվածամոր:

Օրհնիր սրբալույս փառքը հավերժի,
Նոր Տարվա շեմը` բարի գալիքի:
Երկնի ղողանջներ,
Զրնգուն երգեք,
Նոր Տարվա բարի
Աղոթքը հյուսեք:

Բարի սուրբ նվեր
Ու առատաբեր
Աստծո օրրանից
Հավատամք ու սեր:

Խաղաղ երկնային,
Կապույտի ջահեր,
Օծեք լուսազարդ
Ջերմ առավոտներ,
Խաղաղ, հոգեթով
Լուսե փարոսներ:

Հուսառատ, բարի
Փառավոր երկնից`
Ուրախ Նոր Տարի:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉ

.

 

 

 

 

 

 

 

.

Comments are closed.

css.php