Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության կազմակերպման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Ֆոտոլուր
Ֆոտոլուր

ՀՀ վարչապետի որոշմամբ` ստեղծվել է կառավարական հանձնաժողով Միացյալ Նահանգներում անցյալ շաբաթ մահացած մեծ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության կազմակերպման կապակցությամբ:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման և հուղարկավորության ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը»,- ասել է ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հասմիկ Հախվերդյանը:

Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, սակայն օրը դեռևս հայտնի չէ: Ավելի վաղ հայտնի էր, որ երգչի ընտանիքը համաձայնել է, որ նրա մարմինը հողին հանձնվի Երևանում, սակայն դեռ հայտնի չէ որտեղ:

Հայաստանի ժողովրդական արտիստ Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, 55 տարեկանում, Լոս Անջելեսի հիվանդանոցում լեղապարկի վիրահատությունից հետո: Նա 1991-ից հաստատվել էր ԱՄՆ-ում, սակայն շարունակում էր սերտ կապեր պահպանել Հայաստանի հետ, որտեղ ակտիվ աշխատում էր 1990- 2000-ական թվականներին:

Leave a Reply

css.php