Շախմատ. Հայ գրոսմայստերը երջանիկ է Ալյոխինի հուշամրցաշարում հաղթելու համար

Photo: www.alekhine-memorial.com
Photo: www.alekhine-memorial.com

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, որ շատ ուրախ է Ալյոխինի մրցաշարում հաղթելու համար:

Հեղինակավոր այս մրցաշարը, որ տեղի ունեցավ վերջերս Փարիզում/Սանկտ Պետերբուրգում (Ֆրանսիա /Ռուսաստան), անցկացվում է ի հիշատակ շախմատի ռուս մեծ չեմպիոնի Ալեքսանդր Ալյոխինի:

«Ինձ համար մեծ պատիվ է հաղթել այսպիսի ուժեղ մրցաշարում, առավել ևս, որ շատ եմ սիրում Ալյոխինին որպես շախմատիստի: Ինձ համար շատ հաճելի է և ուրախալի»,- ասել է Արոնյանը:

Տասը շախմատիստների մասնակցությամբ անցկացվող մրցաշարում, որն ավարտվեց մայիսի 1-ին, 30-ամյա Արոնյանը, ով այժմ աշխարհի լավագույն շախմատիստների վարկանշային նոր աղյուսակում երկրորդ տեղն է գրավում, մրցաշարում վաստակել էր 5.5 միավոր և լրացուցիչ միավորներով առաջ անցել Բորիս Գելֆանդից: Աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը գրավեց երրորդ տեղը:

Արոնյանն ասել է, որ հաղթելու որևէ բաղադրատոմս չկար:

«Լավ նյարդային համակարգը շատ կարևոր է»,- հավելել է նա:

Առաջիկայում հայ շախմատիստը կմեկնի Նորվեգիա, որտեղ նա մայիսի 7-18-ը կմասնակցի ևս մեկ մրցաշարի: Ստավանգեր քաղաքում անցկացվող այս մրցաշարին կմասնակցի նաև ՖԻԴԵ-ի աշխարհի լավագույն շախմատիստների վարկանշային նոր աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Leave a Reply

css.php