KACH  2

::
Նվիրում եմ Հայաստանի անկախության 25 ամյակին

Դու իշխան ես,
Թագավոր ես,
Էջմիածին- լուսե խաչն ես,
Հայի աշխարհ՝
Թանկ օջախն ես:

Դու սուրբ տեղի
Օթևանն ես,
Մեծ, պատվարժան
ՈՒխտատեղին,
Իմ նոր, անկախ
Հայաստանն ես,
Որ տնքում է
Դեռ հին ցավից:

 
Դու պատրաստ ես
Ամեն ցավի,
Ամեն դավի,
Ամեն ուժի,
Հզորացած կամքիդ ուժով՝
Դարեր ապրիր մեծն հույսով:

Հզոր, մաքուր քո լույսերով,
Քո առածով, տալիքներով,
Իմ Հայաստան,
Ազատ, անկախ՝
Հավերժահոս գալիքներով:

ԳԱՅԱՆԵ  ԽԱՉ

Comments are closed.

css.php