Gayaneh Khach Harutunian
ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Նահատակներ սրբացան,
Հավատք հույս սեր գրկեցին,
Անմահության տիրացան
Հոգեպարար լույս սփռեցին:

Անարդար էր գործը դարի,
Դաժան ու չար սև դևերի,
Մութ գործերի մի ընտրանի
Խմեց արյունը հայոց ազգի:

Կնքեց դաշինք չարագործի
Անգութ սրտով մարդասպանի,
Բնաջնջել սերմը հայ ազգի
Հունտն ու ծիլը մշակողի:

Արյունարբու սուրը թաղեց
Անմեղ հայի սիրտ՝ օջախում,
Եվ ուրացման սուտը դասեց
Մեղքի օրենք ողջ աշխարհում:

Նա մերժում է իրողություն,
Արդարություն ողջ աշխարհի,
Սերմ ցանելով, մահացու թույն,
Աշխարհով մեկ, սև սուտերի:

Բայց նաև կա անմար մի հույս,
Գողգոթայի բարձունքին.-
Միշտ բարի’ն է, զերթ արշալույս,
Որ հաղթում է մեգ ու մութին:

Կգա, մի օր նոր լուսաբաց
Հաղթանակի ջահը բռնած
Հայ օջախում նոր հույս բերած,
Չարը ընդմիշտ նվաստացած:

Հավատում եմ նա գալու է,
Արդարությունն անպարտելի,
Հավերժական լույսովը վեհ
Հայի կողքին՝ հարույր տարի:

ԳԱՅԱՆԵ  ԽԱՉ

===============================

ԱՍՏՎԱԾ ԼՈՒՍԱՎՈՐ

Աստված լուսավոր գահն է իջեցրել՝
Խնկարկել սիրո դրոշմով ամբիծ,
Քաջերի օրրան, Հայաստան աշխարհ,
Մարտի են ելնում որդիքդ նորից:

Երթի են կանգնելմարտական շարքով,
Կուռ սահմաններիդ դարձել ապավեն.
Նոր օրհասի դեմ՝ մարտական ոգով,
Սրի դեմ սրով կռվելու արդեն:

ԳԱՅԱՆԵ  ԽԱՉ

================================

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

Փառքերի երկինք, Հայաստան աշխարհ,
Արարչաբար սուրբ օթևան լույսի,
Ծնկել եմ կրկին հուշիդ դեմ խոնարհ,
Տնքում ես դարձյալ զարկիդ ոսոխի:

Թշնամական նենգ, բարբարոս ձայնից
Հառնում է կրկին նաիրյան ոգին,
Քո տաճարները ետ կառնենք նորից,
Սուրբ մասունքներդ չենք տա ուրիշի:

Հողը ամուր է ոտքիդ տակ քաջի,
Ոգիդ անվհեր, հպարտ, անսասան,
Հաշթանակներ են դեռ գալու անթիվ
Անթիվ հերոսներ, որ պիտի դեռ գան:

Փառքերի օրրան, նաիրյան երկիր,
Արցախ աշխարհն է դրոշ ծածանել,
Հաղթել ենք թուրքին, կհաղթենք նորից,
Արցախից է մեր երթը սկսվել:

Կհասնենք Անի, Արարատ ու Վան,
Նորից ծուխ կելնի երթիկներից մեր,
Լույսի դրոշմով սուրբ ու հաղթական,
Բազուկով հայի՝ հաղթ ու անվհեր:

ԳԱՅԱՆԵ  ԽԱՉ

 

 

Comments are closed.

css.php