Մոնթե Մելքոնյանի ծննդյան հուշ-երեկոն` Գլենդեյլում

Մոնթե Մելքոնյանի
Մոնթե Մելքոնյանի

Ուրբաթ օրը` 2012 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հռչակավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-րդ տարելիցին։ Ծագումով Կալիֆորնիայից՝ Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն հայ ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի տարածքի՝ Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի` մարտիկը հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը:

Միջոցառմանը կկայանա «Հայրենասեր» կազմակերպության պատրաստած ֆիլմի պրեմիերա՝ նվիրված Հայաստանի մի բեկորի` Արցախի ազատագրման գործում Մոնթեի ունեծաց ավանդին և նրա ազատագրած տարածքի կարևորությանը։ Քաղաքագետ և պատմաբան դր. Արմեն Այվազյանը կներկայացնի պատմահամեմատական ակնարկ` զուգահեռներ անցկացնելով Արցախ-Սյունիք երկրամասում 1720-ական թվականների Դավիթ Բեկի ու Արցախի մելիքների ղեկավարած ապստամբության և մերօրյա Արցախյան գոյամարտում հայոց հրամանատարության, մասնավորապես, Մոնթեի գործունեության միջև։ Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես կգան երգիչներ Արմեն Մովսիսյանն ու Հովհաննես Շահբազյանը։ Կլինի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Արցախի ազատագրված Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններին:

Ծրագիրը սկսվելու է երեկոյան` ժամը 7:30-ին։ Մուտքն ազատ է։ Գլենդեյլի հանրային գրադարանը գտնվում է հետևյալ հասցեում՝ Կալիֆորնիա, քաղաք Գլենդեյլ, Արևելյան Հարվարդ փողոց, շենք 222 (222 East Harvard Street, Glendale, CA 91205)։

Միջոցառումը կազմակերպվում է «Հայրենասեր» կազմակերպության կողմից, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։

Leave a Reply

css.php