Մահացել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը

H.E. Karine Kazinian
H.E. Karine Kazinian

Այսօր մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը` ԱՄՆ-ում վիրահատությունից հետո:

ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել է «ԱրմենիաՆաուին» Ղազինյանի մահվան լուրը, սակայն այս պահին մանրամասներ չի տրամադրել:

Ղազինյանը, ով 57 տարեկան է, 2011 թ.-ից գլխավորում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում: Մինչ այդ որպես Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան աշխատել է Ռումինիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Ղազինյանն այրի էր, ուներ մեկ որդի և մեկ դուստր:

Leave a Reply

css.php