Ղարաբաղյան հակամարտություն. հարևան երկրները պատրաստակամ են աջակցելու խնդրի կարգավորմանը

Հայաստանում երեք օր շարունակ այցով էր գտնվում Իրանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, որը տարբեր հանդիպումներ ունեցավ: Եզրափակիչ մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ միջնորդի դեր ստանձնել: Մեհմանփարաստը շեշտադրեց ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցության նպատակով տարածաշրջանային համագործակցությունը՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում լարվածության վերացման:

Դրանից մի քանի օր առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարություններ են արել Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական տեխնիկայի և զորքերի կուտակման մասին:

Այն մասին, որ հայ-ադրբեջանական պատերազմը մոտ է, անսպասելիորեն հայտարարել է Մոսկվայում ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը: «Պատերազմի նախապատրաստություն է ընթանում.. Պետք է հասկանալ, որ առանց շփման պատերազմ կլինի, կճնշեն մի քանի ժամում գերճշգրիտ զենքով»,- կանխատեսել է Միտրոֆանովը: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանը դադարեցնում է Ռուսաստանից զենքի գնումը:

Բառացիորեն նույն օրերին Թուրքիան անսպասելիորեն հետաձգեց «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» շրջանակներում ավելի վաղ պատրաստվող Վան-Երևան չվերթը: Ադրբեջանական կողմը շնորհակալություն հայտնեց «ավագ եղբորն» այն բանի համար, որ նա որոշեց չօգնել Հայաստանին: Սակայն արևմտյան մամուլում այս քայլը գնահատվեց որպես ղարաբաղյան հարցում Ադրբեջանի և Թուրքայի դիրքորոշման կոշտացում: Նաև ենթադրություններ եղան, որ դա նախապատրաստություն է ռազմական օպերացիային, ճիշտ է՝ 2014 թվականին, քանի որ այս տարվա աշնանը Ադրբեջանում սպասվում են նախագահի ընտրություններ:

Կոշտացել է նաև Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի նկատմամբ: Բաքվում անցկացվել է Հարավային Ադրբեջանի հարցով հերթական խորհրդաժողովը՝ այն Ադրբեջանին միացնելու պահանջով: Իրանը Բաքվին բողոքի նոտա է հղել, որին ի պատասխան նշվել է, թե դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը չէ:

Փորձագետները Ռամին Մեհմանփարաստի Երևան կատարած նման երկար այցը կապում են ղարաբաղյան հակամարտության գոտում սպասվող լարվածության հետ: Իրանը միշտ պնդել է այն մասին, որ Ղարաբաղ օտար զորքեր չմտցվեն, իսկ Ղարաբաղում զինված հակամարտության նոր շիկացումը անշուշտ կհանգեցնի դրանց հայտնվելուն: Ղարաբաղն Իրանի հետ ձգվող սահման ունի, և Թեհրանն ակնհայտորեն անհանգստանում է, որ իր սահմանին կարող են հայտնվել ռուսաստանյան, նատօյական կամ նույնիսկ թուրքական զորքեր:

Այն, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում ՀԱՊԿ զորքերը Ղարաբաղ մտցնելու, վաղուց արդեն գաղտնիք չէ: Սակայն ՆԱՏՕ-ն նույնպես խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ, ռուսաստանամետ հայ փորձագետները հանկարծ հիշեցին այն մասին, որ 2005 թ.-ից Հայաստանում գործում է աշխարհում ամենամեծ ԱՄՆ-ի դեսպանությունը, որտեղ, նրանց պնդմամբ, ապրում և մարտական հրամանների են սպասում 800 ծովային հետևակայիններ:

Leave a Reply

css.php