Հանրային ոլորտը Հայաստանում (վիդեո)

Հանրային ոլորտի ինչպիսի՞ ընկալումներ կան արդի Հայաստանում, ինչպիսի՞ն էր հանրային ոլորտը խորհրդային ժամանակներում, որո՞նք են հանրային ոլորտի առաջնահերթ խնդիրները, որտե՞ղ և ովքե՞ր են կայացնում հանրային կյանքը կարգավորող որոշումները և ովքե՞ր իրավունք ունեն մասնակից լինելու այդ գործընթացին. այս հարցերի շուրջ մտորում են արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը և արվեստաբան Վարդան Ազատյանը:

Ֆիլմում ներկայացվում է նաև 20-րդ դարի հակիրճ վիզուալ քաղաքական խրոնիկան, ինչպես նաև արդի քաղաքային տարածքների վերաիմաստավորման և դրանք առևտրականացումից փրկելուն ուղղված հանրույթների՝ քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը՝ քաղաքացիական դերի ստանձնում, դրա փորձարկում, հանրային ինքնագիտակցված խոսքի կարևորում և հետագա զարգացման հնարավորություններ: Ֆիլմում, համադրելով այս ամենը, փորձ է արվում խթանել քննարկումների համար նոր հարթակների ստեղծումը:

Leave a Reply

css.php