Հայտնի իսպանացի երգիչը մենահամերգով հանդես կգա Երևանում

Photo: www.wikipedia.org
Photo: www.wikipedia.org

Հանրահայտ իսպանացի երգիչ, երգահան Խուլիո Իգլեսիասը մենահամերգով հանդես կգա Հայաստանի մայրաքաղաք Երևանում այս տարվա գարնանը` հետխորհրդային տարածքի երկրներում հոբելյանական շրջագայության շրջանակներում:

70-ամյա երգիչը հրավեր է ստացել Global Arts & Invitro ընկերությունից: Ըստ երգչի պաշտոնական կայքի` նրա մենահամերգը Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում տեղի կունենա մարտի 18-ին:

Իսպանացի արտիստը, որը 1970-1980-ական թվականներին մեծ ժողովրդականություն էր վայելում, իր գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 300 մլն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում:

Leave a Reply

css.php