Հալեպում հայկական եկեղեցի է հրկիզվել

Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Հալեպում հրկիզվել է հայկական Նոր Գյուղ թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը:

Նոր Գյուղի ծայրամասային շրջանում գտնվող եկեղեցու մոտակայքում վաղուց էին շարունակվում ռազմական գործողությունները: Դրանց ընթացքում մի քանի անգամ տեղեկություններ էին տարածվել եկեղեցու հրկիզման վերաբերյալ, սակայն ավելի ուշ հերքվել էին:

Այսօր, սակայն, եկեղեցին իսկապես բարբարոսների թիրախում է հայտնվել: Տարածված լուսանկարները վկայում են այն մասին, որ եկեղեցին գրեթե մոխրացել է:

Ռեյիսյանը տեղեկացրեց, որ հրդեհից էապես վնասվել է նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը:

Այսօր պայթյուն էր որոտացել նաև Դամասկոսի հայաբնակ թաղամասերից մեկի մոտակայքում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ թե 10 զոհերի, թե շուրջ 50 վիրավորների մեջ հայեր կան:

Leave a Reply

css.php