ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ

Նահատակներ սրբվեցին

Բարի հույսը գրկեցին,

Երկնքի մեջ ննջեցին

Հոգու լույսը տիրեցին:

✿ ✿ ✿

Նահատակնե՛ր անմեղ հույսից

Մեղքի հույսով գերվեցին,

Ցասում պատժով, դաժան վշտով լռեցին

Նենգ թշնամու ճիրաններից

Խորհրդավոր անմահություն կնքեցին:

✿ ✿ ✿

Անարդար էր գործը դարի

Դաժան ու չար դևերի,

Չարագործի՝ մեծ ընտրանի

Խմեց արյունը հայերի:

✿ ✿ ✿

Կնքեց դաշինք չարագործի

Մեղքի ցավով հոշոտների,

Բնաջնջել սերմը ազգի

Ծիլը հողից ծաղկողի:

✿ ✿ ✿

Արյունարբու սուրը թաղեց

Անմեղ հայի օջախում,

Վիշտը կորստյալ դառը դատեց

Մեղքի օրենք աշխարհի մեջ սփռեց:

✿ ✿ ✿

Մեղքը՝ խաբկանք  ու գիտակից

100-ամյա տարելից,

Չարն էր ճգնում հոգիներից

Բարի գործի երդումից:

✿ ✿ ✿

Նա մերժում է իրականություն

Արդարություն ազգերի,

Սերմացանն են մահյալ գործի

Աշխարհ սփռած չար մտքի:

✿ ✿ ✿

Բայց կա մի լույս,

Աղոթք մի հույս,

Սուրբ Գողգոթան բարձրունքին

Միշտ բարին է հաղթում չարին

Վեհաշնորհ ուսմունքին:

✿ ✿ ✿

Կգա՜, մի օր նոր լուսաբաց

Բարին չարուն վշտացրած,

Հաղթանակի լույսը գրկած

Հայ օջախում սրբացրած:

✿ ✿ ✿

Հավատում եմ մոտ է օրդ,

Դու՝ իմ բարի

Արդարություն պաշտելի,

Հավերժության կամքդ ապրի՛ր

Հայաշնորհ հայելի:

ԳԱՅԱՆԵ  ԽԱՉ

 

Leave a Reply

css.php