ԱՄՆ նախագահը կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը

Ֆոտոլուր
Ֆոտոլուր

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը: Փոխարենը` ապրիլի 24-ի կապակցությամբ արված իր ամենամյա ուղերձում նա նորից Հայոց ցեղասպանությունը որակել է հայերեն «Մեծ եղեռն» բառերով:

«Այսօր մենք հիշում ենք «Մեծ Եղեռնը»` 20-րդ դարի ծանրագույն ոճրագործություններից մեկը: 98 տարի առաջ՝ Օսմանյան կայսրության մայրամուտին, 1,5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին։ Այսօր մենք կանգ ենք առնում՝ զոհվածների մասին մտորելու և վերհիշելու նրանց կրած անասելի տառապանքը»,- ասել է Օբաման:

«Ես բազմիցս վերահաստատել եմ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իմ անձնական տեսակետը: Իմ մոտեցումները մնում են անփոփոխ… Մեր պարտավորությունն է` թույլ չտալ, որ պատմության այս մութ էջերը երբևիցե կրկնվեն»։

«Փաստերի լիակատար, ազնիվ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից»,- հավելել է Բարաք Օբաման՝ մատնանշելով այն առանձին հայերի ու թուրքերի ջանքերը, ովքեր հաշտությանն ուղղված քայլեր են ձեռնարկում:

«Հիշատակի այս տխուր օրը մենք հայերի կողքին ենք` վերհիշելով Մեծ եղեռնի սարսափները, հարգելով զոհերի հիշատակը և վերահաստատելով մեր նվիրվածությունը հայ ժողովրդին»,- եզրափակել է նա:

Leave a Reply

css.php